00:00:00

ՀՊՏՀ ուսանողները նամակ հանձնեցին վարչապետին

17:29, 22 սեպտեմբեր 2019

ՀՊՏՀ-ի ուսանողները երեկ՝ սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին են փոխանցել իրենց կողմից նախաձեռնված ստորագրությունների փաթեթը։ Այս մասին գրառում է արվել նաեւ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ «Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, մեր նախաձեռնության անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնեցին բազմաթիվ ուսանողների և այլ շահառուների արդարացի պահանջը ներկայացնող փաթեթը, քանի որ վերջիններիս կողմից բարձրաձայնած խնդիրն արդեն տևական ժամանակ է մնում է անարձագանք, իսկ պաշտոնական ընթացակարգերով ուղարկված նամակները երկար ժամանակ է պատասխան չեն ստանում: Լիահույս ենք, որ ստորագրությունների փաթեթը, որը հանձնեցինք անվտանգության աշխատակիցներին, նույնպես կհասնի վարչապետին: Համոզված ենք, որ այս անգամ արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա»։ Նշենք, որ ուսանողները պահանջում են շարունակել բուհում այն  բարեփոխումները, որոնք սկիզբ էին դրվել նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից, ինչպես նաեւ կիրառել արդարացի մոտեցում եւ ստուգել նաեւ գործող ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր