00:00:00

Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 58-ամյա անասնաբույժի մահվան հանգամանքներից. ըստ դատաբժշկի, պարանոցի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ

22:12, 21 սեպտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզի դատաբշկության բաժնի փորձագետից, ով հայտնել է, որ Վաղարշապատի դիահերձարանում՝ դիահերձման ժամանակ, Արմավիրի մարզի Գրբոյեդով գյուղի բնակիչ, 58-ամյա Արշավիր Ֆ.-ի պարանոցի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 19-ին, ժամը 18:40-ի սահմաններում,Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նշված կենտրոն էր տեղափոխել Արշավիր Ֆ-ին՝ բժշկական անկետայում գրանցելով որպես հանկարծամահության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով, դատաբժշկի տված եզրակացությունից հետո, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշավիր Ֆ.-ն իրենց տան ջերմատան խողովակից մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ոստիկանները պարզում են, թե մինչև բժիշկների ժամանումը ով է մետաղյա լարը կտրել և դին իջեցրել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արշավիր Ֆ.-ն իրենց գյուղի անասնաբույժն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր