00:00:00

Հրդեհ Ներքին Դվին գյուղում. տուժածներ չկան

21:32, 21 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դվին գյուղի 1-ին փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Դվին գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել են ավտոտնակում պահեստավորած մոտ 700 հակ անասնակեր, ավտոտնակի փայտյա դուռը և պատուհանները: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր