00:00:00

Սովորություն չունեմ տոնական օրերին սրբավայրերում խոսել տրենաժորների մասին. Արմեն Աշոտյան

23:05, 21 սեպտեմբեր 2019

Սովորություն չունեմ տոնական օրերին սրբավայրեր այցելելիս խոսել տրենաժորների մասին։ Այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողի հարցին թե, ինքը լավ մարզավիճակում է, արդյոք պարապո՞ւմ է, գրում է News.am-ը։ «Անկեղծ ասած՝ ես էլ եմ պարապում, բայց սովորություն չունեմ տոնական օրերին սրբավայրեր այցելելիս եթերում խոսել տրենաժորների մասին։ Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր է ունենալ առողջ ոգի, քան առողջ մարմին այս դեպքում»,– ասաց Աշոտյանը՝ ակնարկելով Փաշինյանին։ Հիշեցնենք, որ այսօր՝ Անկախության 28–րդ տարեդարձին Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել էին դիետաներից և մարզվելուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր