00:00:00

Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա. Վուչիչը ուղերձ է հղել ՀՀ նախագահին

21:58, 21 սեպտեմբեր 2019

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։ Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է: Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա և Ձեզ եմ հղում, Ձերդ Գերազանցություն, իմ բարեմաղթանքներն ու հարգանքներիս հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր