00:00:00

Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին

20:59, 21 սեպտեմբեր 2019

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ համար ամենամտահոգիչն այն, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս»,-այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ծեծի էր ենթարկվել քաղաքում ՊՆ փոխգնդապետը: Նախարարը նշել է, որ նա գտնվում է հոսպիտալում։ Անդրադառնալով գործի քննությանը՝ նախարարը հավաստիացրել է, որ ոչ միայն ինքը, այլև կառավարության բոլոր անդամներն են հետեւողական լինելու։ Նա նշել է, որ Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում։ «Ամեն ինչ ազնիվ եւ արդար է լինելու եւ մեղավորները իրենց պատիժը կստանան»,- ասել է Տոնոյանը: Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մարզպետի օգնականը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր