00:00:00

Ադրբեջանն ասում է, որ Արցախն օկուպացված տարածք է, կան հայեր, ովքեր նույնն են ասում․ Դավիթ Բաբայան

15:44, 21 սեպտեմբեր 2019

Ադրբեջանական կողմից պատերազմի մասին հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել, չի բացառվում, որ հիմա Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հետո նորից փոխանակման այլասերված տարբերակն առաջարկի, որ ահաբեկիչներին փոխանակի պատանդ գտնվող հայերի հետ: Պետք է լուրջ վերաբերվենք հարցերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` խոսելով նաև Բաքվի առաջարկի մասին` կապված Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Արցախում պահվող ահաբեկիչների հետ փոխանակելու հետ: Բաբայանը նշեց, որ քննադատող խոսքերը Նիկոլ Փաշինյանին չեն ուղղված, ով ամեն կերպ նշում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը. «Ադրբեջանն ասում է, որ Արցախն օկուպացված տարածք է, կան հայեր, ովքեր նույնն են ասում: Հախվերդյանն ասում է, որ ղարաբաղցիները թուրք են, Զոյա Թադևոսյան ասում է, որ տարածքները մերը չեն: Ովքեր են այդ մարդիկ, հայ են, ադրբեջանցի չեն: Մեր ազգն ընտրյալ ազգ է, սակայն ներսում խնդիրներ կան: մեր բոլոր պարտությունները եղել են ոչ համախմբված լինելու պատճառով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր