00:00:00

Ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 21102-ը. կա վիրավոր

14:41, 21 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ 34/3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Սերժ Ն-ի վարած Opel Zafira մակնիշի 36 DN 663 համարանիշի և 42-ամյա Ավիկ Դ-ի վարած ВАЗ 21102 մակնիշի 35 ZN 542 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ ի վարորդն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանը և տեսուչ Տիգրան Ավոյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր