00:00:00

Ինչու է վարչապետն ազատել Վանեցյանին ու Օսիպյանին. Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը

13:35, 21 սեպտեմբեր 2019

«ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից»,-այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին: Ըստ նրա՝ միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: «Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»,-ասաց ԱԺ նախագահը: Արթուր Վանեցյանի հայտարարության մասին էլ նկատեց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր