00:00:00

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

15:00, 21 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով: Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն և նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր