00:00:00

Իտալիայի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

19:50, 20 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին: Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստություն են, մի ժառանգություն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտվել` միշտ ավելի բուռն և եռանդուն հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու համար: Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով և Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցության իմ ջերմ մաղթանքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր