00:00:00

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

19:27, 20 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարգելի Արմեն Վարդանի, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր