00:00:00

Հերհեր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորակը

10:33, 20 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Հայկ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել ձորակը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր