00:00:00

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ

11:00, 20 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ և 30 ծառ, 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, 800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1450 քմ, Բալահովիտ գյուղում՝ 2000 քմ, Արամուս գյուղում՝ 2000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 3 հա, Հացավան-Գառնի ավտոճանապարհին՝ 1 հա, 6 հա, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին՝ 1500 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր