00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 անդամ, որոնցից մեկը՝ երեխա, տեղափոխվել են Այրվածքների կենտրոն

23:06, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենետրոնի շտապօգնության խումբը «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Երեմյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։ Համայնքային ոստիկանության տեսուչն ու անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանը պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են բնակարանում գազի արտահոսքից առաջացած բոցից։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր