00:00:00

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:00, 19 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 18-ին Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։ Բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել ու փաթեթավորվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր