00:00:00

Երևանի Շիրակի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

21:59, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 19-ին, ժամը 18:17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus RX» (վարորդ՝ Քնարիկ Ջ.) և «BMW 320» (վարորդ` Աշոտ Պ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր