00:00:00

ՃՏՊ Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է

16:49, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր