00:00:00

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Վիլիսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. վարորդին, ում տեղափոխել են հիվանդանոց

16:31, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոտավան գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները УАЗ 469 մակնիշի 35 ԼX 551 համարանիշի ավտոմեքենայի միջից, որը կողաշրջվել էր, դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վարորդ Արտակ Մ.-ն նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր