00:00:00

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում՝ «Շորի շուկա»-ի մուտքի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր

13:24, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչությնա պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննաչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր