00:00:00

Էջմիածնում բախվել են 58–ամյա վարորդի Mercedes-ն ու 33-ամյա վարորդի մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

12:10, 19 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով: Ժամը 14:40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 110 /11 հասցեի մոտ՝ «Տաշիր Պիցցա»-ի դիմաց, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Ս.-ի վարած անհայտ մակնիշի և համարանիշի մոտոցիկլը և Մրգաստան գյուղի բնակիչ, 58-ամյա Վանուշ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 12 CO 002 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արտյոմ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր