00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը խոտով բարձված ГАЗ 5327 ավտոմեքենայով կողաշրջվել է. կան վիրավորներ

17:47, 18 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Զոլաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Գեղամ Ք.-ն իր վարած ГАЗ 5327 մակնիշի 16 OՏ 941 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գեղամ Ք.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 67-ամյա Գագիկ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել խոտի հակով, որը թափվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր