00:00:00

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

21:36, 17 սեպտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:07-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր