00:00:00

Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը

21:21, 17 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին՝ կեսգիշերն անց, իրենց տան մոտ ալկոհոլի ազդեցության տակ «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել: Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր