00:00:00

Արտառոց դեպք Երեւանում. մետրոպոլիտենի կայարանի մոտ անհայտ անձը քարով հարվածել է կնոջ գլխին

17:01, 16 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ`սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում.  մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կնոջ գլխին քարով հարվածել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: «Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:43-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կինը հայտնել է, որ քարով խփել են իր գլխին: Մեկնած խումբը գլխուղեղի վնասվածք ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց կնոջը, որտեղ ինքը հայտնել է, որ անհայտ անձը քարով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Նա հրաժարվել է հաղորդում տալուց, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,-ասացին ոստիկանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր