00:00:00

Կոտայքի մարզում 31-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

20:50, 15 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արամ Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AA 108 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 55-ամյա Աբրահամ Ա.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Ավետիսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխսնցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր