00:00:00

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

10:50, 15 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 14-ին` ժամը 15:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի 9 հարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռկմամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարամազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:09-ին: Այրվել է 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր