00:00:00

Տավուշի մարզում ինքնասպան եղած 21-ամյա երիտասարդը մի քանի ամսվա պայմանագրային զինծառայող էր

22:37, 14 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում սեպտեմբերի 12-ին գոմում կախվելու միջոցով ինքնասպան եղած 21-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ներկարարյանը մի քանի ամիս էր, ինչ անցել էր ծառայության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը` նշելով, որ 21-ամյա երիտասարդին կախված վիճակում հայտնաբերել է ավագ եղբայրը: «Շատ նորմալ ընտանիք են, անասնապահությամբ են զբաղվում, Արմենն էլ շատ հանգիստ երեխա էր, ծառայությունից վերադարձել էր, պայմանագրային զինծառության էր անցել: Մի քանի ամիս էր, ինչ աշխատում էր Իջեւանում»,- ասաց նա` նշելով, որ չգիտեն, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ լինել: Գյուղապետը նաեւ նշեց, որ 21-ամյա Արմենն ունի իրենից ավագ եղբայր եւ երկու քույր: Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ինքասպան եղած երիտասարդի մարմնին արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերել: «Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում իրենց տան անասնագոմում մարդ է կախվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը ժամը 11:20-ը Գանձաքար գյուղի բնակիչ 1998 թվականի ծնված բնակիչը ինքնասպանություն է գործել իրենց տանը կից անասնագոմի տանիքից` սյունից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության դեպքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեցին ոստիկանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր