00:00:00

Ինքնասպանություն գործած 21-ամյա տղան նոր էր ավարտել ժամկետային զինծառայությունը եւ ինքնակամ անցել էր պայմանագրային ծառայության. մանրամասներ

17:50, 13 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Տավուշի մարզի Գանձաքար համայնքի բնակիչները փորձում են քննարկել ու հասկանալ որբերգական դեպքը, որը նախօրենին ցնցել է գյուղը: Համագյուղացի 21-ամյա Արմենը, ով նոր էր ավարտել ժամկետային զինծառայությունը եւ անցել էր պայմանագրային զինծառայության ինքնասպան է  եղել՝ կախվելու միջոցով: Նրան հայտնաբերել է եղբայրը վաղ առավոտ: Գանձասար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը պատմեց, որ Արեմնը գյուղում հայտնի է որպես աշխատասեր ու բերեկիրթ երիտասարդ: Ունի նորմալ ընտանիք, հայր մայր, երկու քույր եւ մեկ եղբայր: Քույրերն ու եղբայրը ամուսնացած են, իսկ Արմենին սիրում ու փայփայում էին: «Դեպքը թե երբ է  տեղի ունեցել, հայտնի չէ, քանի որ եղբայրը նրան առավոտ է գտել, երբ որ գոմ է մտել: Թե հիմա անցած օրը երեկոյա՞ն է եղել, գիշե՞րը, թե՞ վաղ առավոտյան, հայտնի չէ, դա իրավապահները կբացահայտեն: Բայց թե ինչի է այդ քայլին գնացել, դա բոլորիս է հետաքրքրում»,-ասաց գյուղապետը: Մեր այն հարցին, թե մինչեւ եղելությունը հարազատները որեւէ տարօրինակ բան չեն նկատել տղայի վարքագծում, գյուղապետն ասաց, որ գյուղում ոչ ոք այս օրերին  չի կարողանում խոսել հարազատների հետ: «Մենակ գիտեմ, որ տեսել է այդ վիճակում եղբայրը ու հիմա վատ վիճակում է: Մայրը սարում է  եղել: Եղբայրը՝ Արթուրը, տեսել է, գնացել է մոր հետեւից մեքենայով տուն է  բերել: Ինքը պայմանագրային ծառայող էր՝ մի քանի օր պոստերում էր լինում, մի քանի օր տանը»: Ըստ գյուղապետի՝  նոր էր իջել Արմենը դիրքերից, մի քանի օր տանն էր մնալու, հետո նորից վերադառնալու էր ծառայության: Արդյոք խնդիրներ ուներ ծառայության վայրում, սա եւս չգիտի գյուղապետը: «Գիտեմ, որ սիրով էր գնացել պայմանագրային զինծառայության: Ինքը իրա կամքով ժամկետային ծառայությունն ավարտել էր, անցել պայմանագրայինի: Թե հիմա խնդիրներ եղել են-չեն եղել, գործի վայրու՞, թե տանը, անձնական ինչ-որ բան չգիտեմ»: Գյուղապետը հերքեց նաեւ այնվարկածը, որ հնարավոր է եւ դժբախտ պատահարի զոհ լինի 21-ամյա Արմենը: «Անասնագոմում առաստաղից պարանով կախվել է: Դա հազիվ թե դժբախտ պատահար լինի: Բոլորն էլ խոսում են, որ տեղի ունեցածն իսկապես ինքնասպանությունէ: Չգիտեմիրավապահները կբացահայտեն եւկիմանանք բոլոր դրդապատճառները»,-ասաց Վարդգես Դովլաթբեկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր