00:00:00

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր

16:24, 13 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանաօարհի 24-րդ կ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 ԼQ 052 համարանիշի և Mercedes մակնիշի 85 RR 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայանան գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր