00:00:00

Տանը բռնկված հրդեհը մարվել է

10:41, 13 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:24-ին, մարվել՝ 23:46-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի տներից մեկում: Այրվել են տան մուտքի փայտե դուռը, հյուրասենյակում՝ 1 բազմոց և 2 բազկաթոռ, նախասրահում՝ 1 երկտեղանի մահճակալ, 3 գորգ, պատշգամբի տանիքը (մոտ 8 քմ), 15 ներքնակ և տան տանիքից մոտ 50 քմ կառուցատարրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր