00:00:00

Սարսափելի դեպք Տավուշում. պայմանագրային զինծառայող է կախվել

21:21, 12 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր