00:00:00

Վրաերթ Տավուշի մարզում. 55-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

10:54, 12 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Պ-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏV 542 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալենինի փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակիչ՝ 62-ամյա Էդվարդ Թ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փոխուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր