00:00:00

Հայրավանք գյուղի մոտ Nissan Tiida-ն շրջվել է. կա տուժած

10:24, 12 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (մոտ 30 տարեկան կին) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր