00:00:00

Գետաշենում որս անելիս կրակել է դաշտում աշխատող մի կնոջ պարանոցին

15:02, 11 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թևը: Պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող գետաշենցի 65-ամյա մի կնոջ պարանոցը. կինը բուժօգնության չի դիմել: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Նալբանդյան գյուղի բնակիչ երկու տղամարդիկ բաժին են ներկայացրել իրենց անվամբ գրանցված որսորդական հրացանները և տվել խոստովանական բացատրություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր