00:00:00

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

02:47, 11 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները, բուհի իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումնե, և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Կայքի տեղեկություններով՝ նմանատիպ օպերատիվ տվյալներ ստացվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր