00:00:00

Մեքենայից, խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

20:37, 10 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Օրերս ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Դավթաշենի վարչական տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 9-ին կասկածվողը ոստիկանություն հրավիրվեց: Պարզվեց, որ նա սեպտեմբերի 5-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից հայելի է հափշտակել, նույն օրը վարչական շրջանի հանրախանութներից մեկից` ոգելից խմիչքներ: Հաջորդ օրը մեկ այլ խանութից դարձյալ խմիչք էր գողացել: 44-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե ինչպես է կատարել գաղտնի հափշտակությունները, որտեղ թաքցրել գողոնը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=v45ZTF2teQI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր