00:00:00

Գողությունը կատարած անձը հայտնաբերվեց հաղորդումն ընդունելուց րոպեներ անց

19:16, 10 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 5-ին վարագույրների խանութ-սրահ մտած անձն օգտվելով իր բացակայությունից` գաղտնի հափշտակել է աշխատասեղանին դրված իր բջջային հեռախոսը։ Տուժողը գողության մասին նախկինում չէր հայտնել։ Հաղորդումն ընդունելուց շուրջ 10 րոպե անց, ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության 2-րդ բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Մալաթիայի քրեական հետախույզների հետ ձեռնարկված միջոցառման արդյունքում գողությունը կատարած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 42-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակում է։   https://www.youtube.com/watch?v=it9pDdPv6O0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր