00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

12:46, 10 սեպտեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին: «BMW X5» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր