Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 16:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FO 750 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: