00:00:00

Կուտական գյուղում կորած 15-ամյա էպիլեպսիայով հիվանդ երեխային շարունակում են փնտրել

16:04, 08 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Նշենք, որ երեկ ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում է 11 փրկարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ: Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր