00:00:00

15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով

02:54, 08 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ: Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար: Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր