00:00:00

Կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված

23:31, 07 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 քմ): Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԿԱ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր