00:00:00

Opel-ը մխրճվել է գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և փլուզում պաշտպանիչ պատը

17:19, 07 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը Opel-ով մխրճվում գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և այնուհետև փլուզում պաշտպանիչ պատը։ SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ այդ վթարից: Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության էին հասել գազալցակայանի աշխատակիցները, ովքեր առաջինը ավտոմեքենայից դուրս էին բերել շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղևորին և նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել էր գազամատակարարումը, հակառակ դեպքում մի փոքր անզգույշ քայլ ու հնարավոր էր՝ առաջանար հրդեհ, ինչո՞ւ չէ, նաև՝ պայթյուն։ https://www.youtube.com/watch?time_continue=2&v=udhNaESJ7xw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր