00:00:00

Արտաշավան գյուղում բախվել են «ԶԻԼ», «Օpel Zafira» և «Օpel Astra» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

14:34, 07 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Ռաֆիկ Ա., ծնված 1984 թ.), «Օpel Zafira» (վարորդ՝ Խաչատուր Դ., ծնված 1964 թ.) և «Օpel Astra» (վարորդ՝ Սևակ Վ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 20 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Օpel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Սուսաննա Խ.-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարների ուղեկցությամբ «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Աղաբեկ Ա.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր