00:00:00

Opel-ը մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ և փլուզել պաշտպանիչ պատը. կա վիրավոր

17:28, 06 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպեմբերի 6-ին,Կոտայքի մարզում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին եւ պաշտպանիչ պատին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, որոնք առաջինը ավտոմեքենայից դուրս բերեցին շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղեւորին եւ նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել է գազամատակարարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր