00:00:00

Անկախ ամենից, մեզ համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը գերակայություն է. Զոհրաբ Մնացականյան

21:21, 06 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մեծ ներուժ ներդնել Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հարցում: «Երկխոսության մեկնարկի համար 2020 թ. արտահայտված է նույն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջին փաստաթղթում: Մեզ համար, անկախ ամենից, սա գերակայություն է: Մեզ համար գերակայություն է ոչ թե 2020 թ. ունենալ այդ երկխոսությունը, այլ ուղղակի օր առաջ: Այդ առումով մեր կողմից շատ նախաձեռնողական ենք: Այս հարցը ոչ թե ուղղակի թողել ենք Եվրամիությանը, այլ ակտիվորեն երկկողմ մակարդակով աշխատում ենք այդ երկխոսության մեկնարկը հայտարարելու ուղղությամբ: Մենք չափազանց ոգևորված ենք այն մտադրությամբ և այն հայտարարությամբ, որ հնչեցրեց ԵՄ հանձնաժողովի նախագահը: Մենք ինքներս ունենք մեր կողմից ձևավորված այդ խումբը բոլոր փորձագետների, որոնք աշխատում են այն խնդիրների շուրջ, որոնք առնչվում են միգրացիոն հարցերին, արտոնագրերի հարցերին: Մենք նպատակային աշխատում ենք մայրաքաղաքներում, որպեսզի լսենք նաև այն մտահոգությունները, որոնք կարող են լինել մեր գործընկերների կողմից: Մենք շարունակելու ենք չափազանց մեծ ներուժ ներդնել այդ ուղղությամբ, որովհետև սա շոշափելի ծառայություն է մեր ժողովրդին»,- ասել է Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր