00:00:00

Ավտովթար Արագածոտնի մարզում. կա վիրավոր

11:32, 06 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սրբուհի Կ-ն իր վարած Honda մակնիշի 36 AR 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել քարերի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  -ից: Բժշկական օգնություն ստանալու նպատակով վարորդը  դիմել է Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր