00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին

13:40, 06 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց  Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան ԻնգրիդաԼևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել: Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորեցինտնտեսականհամագործակցության հարցերովմիջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:Անդրադարձ կատարվեց Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններգործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում: Ինգրիդա Լևրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը: Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր