00:00:00

Խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհները ընդգրկել են մոտ 8 հա տարածք.ԱԻՆ

10:25, 06 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում՝ 2500 քմ, Վեդի-Գոռավան ավտոճանապարհին՝ 1.2 հա, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 200 քմ, Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Գետամեջ գյուղում՝ 500 քմ, Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ 2000 քմ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր